
Կրիշտիանու Ռոնալդուն երկարաձգել է պայմանագիրը և կավարտի կարիերան «Ռեալում»

Պորտուգալացին համաձայնագիր է ստորագրել մինչև 2020 թվականը: «Ռեալը» պորտուգալացի գերաստղի համար կլինի վերջին թիմը: Ինչպես հաղորդում է Marca-ն, 2018թ. հունիսի 30-ին լրացող պայմանագիրը Ռոնալդուն արդեն երկարաձգել է, որի մասին պաշտոնապես կհայտարարվի Եվրո-2016-ից հետո:
Կրիշտիանուի նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2020թ., ընդ որում, նրա աշխատավարձը, համաձայն պայմանագիր, կմնա անփոփոխ՝ տարեկան 21 մլն եվրո:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ «Թագավորական ակումբը» կվերաստորագրի պայմանագիրը Գարեթ Բեյլի հետ՝ դարձնելով նրան աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը և թիմի գլխավոր մեդիադեմքը:
2020թ. Կրիշտիանուն կդառնա 35 տարեկան:
Կարիերայի ավարտից հետո ֆուտբոլիստը մտադիր է փորձել իրեն նորաձևության բանագավառում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը