Բաժիններ՝

Որակավորման մրցաշարում հաղթող է ճանաչվել Տիգրան Պետրոսյանը

Chess.com կայքը կազմակերպել է շախմատի կայծակնային մրցաշար, որին մասնակցում է Մագնուս Կարլսենը: Անցկացվել է նաև որակավորման մրցաշար, որտեղ հաղթող է ճանաչվել Տիգրան Լ. Պետրոսյանը: Մեր շախմատիստը 11 հնարավորից վաստակել էր 9,5 միավոր և առաջ անցել այնպիսի հանրահայտ շախմատիստներից, ինչպիսիք են Ուեսլի Սոյը, Յան Նեպոմնյաշչին և Եվգենի Տոմաշևսկին:

Վիճակահանության համաձայն որակավորման մրցաշարի հաղթողը մրցելու է Մագնուս Կարլսենի հետ: Կայծակնային շախմատի մրցախաղը տեղի կունենա հունիսի 23-ին, Երևանի ժամանակով 21.00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս