«Բարսելոնայում» հույս ունեն, որ Նեյմարն այս շաբաթ կերկարաձգի պայմանագիրը
Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, «Բարսելոնայի» ղեկավարությունը հույս ունի, որ այս շաբաթ վերջ կդրվի Նեյմարի հետ կապված բոլոր շշուկներին, և նա կերկարաձգի պայմանագիրն իսպանական գրանդի հետ:
Իհարկե, այդ մասին պաշտոնապես կհայտարարվի միայն հուլիսին:
Կատալոնական կաումբում հասկանում են, որ գոյություն ունի Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի ակումբային գրանցման փոփոխության իրական վտանգ: Նրա նկատմամբ հավակնություններ ունեն այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «ՊՍԺ»-ն: Փարիզեցիները պատրաստ են բրազիլացուն դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը և իրենց մարզական նախագծերի առաջատարը:
Նեյմարի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2018թ. ամառը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը