
Թոմաս Բախն առանձնազրույց չի ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտնել է, որ առանձնազրույց չի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բախը հայտնել է, որ չկա ոչ մի պայմանավորվածություն Պուտինի հետ, որ ռուս թեթև ատլետները կմասնակցեն Ռիո 2016-ին: Բախի խոսքով, բոլոր այդ խոսակցությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդում էռուսական «Р-Спорт»-ը:
Ռուսաստանի թեթև ատլետիկայի Օլիմպիական հավաքականը հայտնվել է սկանդալի կենտրոնում, և զրկվել Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Այդ որոշումը ուժի մեջ կլինի մինչև գործի նախաքննության ավարտը: Հունիսի 21-ին կայացել է գորճի հերթական լսումը: