
Երևանում երկաթյա ձողը մտել է 59-ամյա տղամարդու որովայնը

Հունիսի 21-ին, ժամը 14.55-ին տեղեկություն է ստացվել, որ մետաղյա ձողը մտել է Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի տներից մեկի բնակչի որովայնը. ձողը կտրելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակիչ Ա. Վ.-ը (ծնվ. 1957թ.) աշխատանքների կատարման ժամանակ ընկել է մետաղյա ձողի վրա՝ վնասելով որովայնը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ձողը կտրել են տեղի ուժերով. Ա.Վ-ը հոսպիտալացվել է «Էրեբունի ԲԿ»: