Բաժիններ՝

Կողոպուտը բացահայտվեց

Հունիսի 20-ին, ժամը 14-ին, ոստիկանության Իջևանի բաժնում 1938 թ. ծնված Սվետլանա Ա.-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, իրենց շենքի 2-րդ մուտքի 3-րդ հարկի աստիճանների վրա անհայտ անձը քաշել-պոկելով բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան ու դիմել փախուստի` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Իջևանի բաժնի և ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ժամը 18.30-ին Բլբուլյան փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1997 թ. ծնված Էդգար Հ.-ն, ով խոստովանել է, որ կատարածը:

Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս