Grand Chess Tour. Կարլսենը հաղթեց, Արոնյանը երկրորդն է
Բելգիական Լևենում ավարտվեց Grand Chess Tour սերիայի Your Next Move շախմատային մրցաշարը:
Մրցաշարի 2-րդ մասում, որի ընթացքում շախմատիստները 2 շրջան կայծակնային շախմատ խաղացին, հաղթեց նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով հավաքեց 11 միավոր, Լևոն Արոնյանը գրավեց 2-րդ տեղը՝ հավաքելով 10 միավոր, իսկ 3-րդ տեղը 9.5-ական միավորով կիսեցին Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան և Վիշի Անանդը:
Հանրագումարային հաղթանակը նույնպես տարավ Մագնուս Կարլսենը: Արդյունքում նորվեգացին հավաքեց 23 միավոր, 2-րդը Սոն է՝ 20.5 միավորով, իսկ Արոնյանը հավաքելով 20 միավոր՝ գրավեց 3-րդ տեղը:
Մրցաշարային դրությունը:
Կարլսեն – 23
Սո – 20.5
Արոնյան – 20
Անանդ – 19.5
Կարուանա – 17.5
Վաշիե-Լագրավ – 17
Նակամուրա – 16.5
Կրամնիկ, Գիրի – 16
Տոպալով – 14
Պատրաստեց Անի Գաբուզյանը