
Ժիրայր Սեֆիլյանին ներկայացված մեղադրանքը շինծու է. «Ոտքի Հայաստան» նախաձեռնություն

Ցանկացած գնով իշխանությունը պահելու մոլուցքով՝ Սերժ Սարգսյանը ֆարսի է վերածում մեր հանրության քաղաքական կյանքը, անընդմեջ ահաբեկելով քաղաքացիներին՝ հորինված զինված հեղաշրջումներով:
Ժիրայր Սէֆիլյանին երկրում զինված հեղաշրջում ծրագրելու եւ իրականացնելու փորձով ներկայացված մեղադրանքը շինծու է: «Սպիտակ թելերով կարված» այդ գործի քննության միակ արդյունքն է լինելու Հայաստանում քրեական ռեժիմի նենգության բացահայտումը:
Քառօրյա պատերազմի ստվերային կողմի վարագույրը բարձրացնելով՝ Ժիրայր Սէֆիլյանը սպառնաց Ալիեւ-Պուտին-Սարգսյան պայմանավորվածություններին:
Սանկտ-Պետերբուրգում եռակողմ հանդիպումից առաջ փնթի ձեւով իրականացված քաղաքական հետապնդման այս դրսեւորմամբ՝ Սերժ Սարգսյանը ընդգծեց իր անձնական պատրաստակամությունը պետության ողջ ուժը ծառայեցնել մեր հայրենիքի համար դավադրական «զիջումներ՝ ոչնչի դիմաց» գործարքում: Սեփական ժողովրդի դեմ պատերազմի դուրս եկած մարդու այս արարքը արժանացավ Իլհամ Ալիեւի գնահատանքին:
Հունիսի 20-ը հայ ժողովրդի պատմության մեջ այլեւս մնաց, որպես ազգային խայտառակության օր:
Երևան, 21 հունիսի 2016 թ.
«ՈՏՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ