
Անհայտ անձինք հարձակվել են Արդա Թուրանի տան վրա

Ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի ավագ, Բարսելոնայի թիմի խաղացող Արդա Թուրանի` Բարսելոնայում գտնվող տան վրա հարձակում է իրականացվել: Թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ անհայտ անձինք հավկիթներ են նետել Թուրանի տան վրա:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի հանդիպումների շրջանակում Թուրքիայի` Իսպանիայից 3-0 հաշվով կրած պարտությունից հետո Թուրանը թուրք երկրպագուների համար թիրախի է վերածվել: Դեռևս խաղի ժամանակ լսվում էր, թե ինչպես են տիբունաներում գտնվող թուրքերը ի նշան դժգոհության սուլում ամեն անգամ, երբ գնդակը հայտնվում էր Թուրանի մոտ: Խաղից անմիջապես հետո համացանցային տարբեր գրառումներում ֆուտբոլի երկրպագուները սկսեցին քննադատություններ հնչեցնել նրա հասցեին: