Բաժիններ՝

Հակաահաբեկչական գործողությունները Թուրքիայի հարավ-արևելքում ավարտվել են. Թուրքիայի վարչապետ

Հակաահաբեկչական գործողությունները Թուրքիայի հարավ-արևելքում ավարտվել են, իշխանությունները ձեռնամուխ են եղել տարածաշրջանի վերականգնմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, տեղեկացնում է TASS-ը:

«Գործողություններն ավարտվել են, ու հիմա մենք ձեռնամուխ ենք լինում երկրորդ փուլին՝ ֆիզիկական և սոցիալական նորացմանը: Բոլոր ավերված շրջաններն ավելի լավ տեսք են ունենալու, քան նախկինում: Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որ մեր երիտասարդները ավելի լավ կյանք ունենան, քան լեռներում»,- ասել է նա՝ հավելելով, թե Թուրքիայի հարավ-արևելքում կառուցվելու են նոր գործարանների և ֆաբրիկաներ, զարգանալու է մասնավոր ոլորտը:

Վերջինս խոստացել է պատժել շրջանային այն իշխանություններին, որոնք աջակցել են PKK-ի անդամներին:

«Մոտ ապագայում պատասխան են տալու բոլոր այն տեղացի ղեկավարները, որոնք չեն օգտագործել այդ միջոցները ազգի բարեկեցության համար»,- խոստացել է Յըլդըրըմը՝ ընդգծելով, որ խորհրդարանը կվերանայի այն օրենքները, որոնք թույլ կտան դա անել:

Թուրքիայի հարավարևելյան շրջաններում ակտիվ ռազմական գործողություններ էին ընթանում անցած տարվա ամառվանից ընդդեմ «Քրդական աշխատավորական» կուսակցության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս