Բաժիններ՝

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհին հրաժարվել է հանդես գալ ՄՕԿ-ի դրոշի ներքո

Ելենա Իսիմբաևան, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Ռիո-2016-ը:
«ՄՕԿ-ի դրոշի ներքո ես, ամենայն հավանականությամբ, ելույթ չեմ ունենա: Նախ՝ ես ռուսաստանցի եմ, ես երկիր և դրոշ ունեմ: Եվ երկրորդ՝ ՄՕԿ-ի նախագահը շատ վաղուց արդեն ասել է, որ ՄՕԿ-ի դրոշի ներքո ելույթ ունենալը քիչ հավանական է, որովհետև մեր երկիրը չի բոյկոտում Օլիմպիադան, և մեր երկրում պատերազմ չկա: Չկա հիմք ՄՕԿ-ի դրոշի ներքո ելույթ ունենալու համար:

Մել այլ տեսանկյունից՝ կան ուրիշ այլ հանգամանքներ, որոնք շատ էական են ինձ համար, և որոնց պատճառով ես նույնպես չեմ մասնակցի ՄՕԿ-ի դրոշի ներքո»,- ասել է Իսիմբաևան:

IAAF-ն ուրբաթ ուժի մեջ է թողել Ռուսաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի որակազրկումը և համապատասխանաբար՝ ռուսաստանցի թեթև ատլետների միջազգային ելույթներին մասնակցության արգելքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս