
«Խորվաթիայի դեմ խաղին դաշտ դուրս կգան Իսպանիայի հավաքականի 11 լավագույն ֆուտբոլիստները». Վիսենտե Դել Բոսկե

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կիսվել է Եվրոպայի առաջնության խմբային փուլում Խորվաթիայի ազգային թիմի հետ սպասվող խաղի սպասումներով:
«Ես վստահ չեմ, որ այս փուլում ֆուտբոլիստներին հանգիստ տալը լավ միտք է: Նրանք բռնել են խաղի ռիթմը, և փոխել ինչ-որ բան անարդյունավետ կլինի: Ինիեստան անցկացնում է գերազանց մրցաշրջան, նա լավագույն մարզավիճակում է:
Մոդրիչը Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նա շատ լավ մրցաշրջան անցկացրեց «Ռեալի» կազմում: Ընդհանուր առմամբ, խորվաթները շատ կազմակերպված թիմ ունեն: Հնարավոր է՝ սա լավագույն հավաքականներից մեկն է, ինչ մենք տեսել ենք մրցաշարում մինչ այս պահը: Մենք կաշխատենք հաղթել նրանց և դրա համար կընտրենք 11 լավագույն ֆուտբոլիստներին»,- Դել Բոսկեի խոսքերն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Իսպանիա-Խորվաթիա խաղը տեղի կունենա այսօր՝ հունիսի 21-ին, ժամը 23:00-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը