Բաժիններ՝

Սելենա Գոմեսը դարձել է Louis Vuitton-ի դեմքը

Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տան նոր դեմքը դարձել է 23-ամյա ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը, հաղորդում է Harper’s Bazaar-ը:

Գովազդային արշավի առաջին լուսանկարը հրապարակել է կրեատիվ տնօրեն Նիկոլյա Ժյոսկիերը: Ըստ պարտավորագրի, Գոմեսը ներկայացնելու է բրենդի նոր հավաքածուն: Թե ինչ առարկաներ են դրանում տեղ գտել, առայժմ գաղտնի Է պահվում:

2009 թվականից Գոմեսը եղել է Selena Gomez & Тhe Scene փոփ-ռոք-խմբի վոկալիստուհին, անհատական կարիերան նա սկսել է 2012 թվականից: Բացի այդ, նա նկարահանվում է կինոյում, զբաղվում Է հնչյունավորմամբ, ինչպես նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է:

Louis Vuitton-ն ընկերություն է, որը 1854 թվականին Ֆրանսիայում հիմնադրվել է սնդուկների եւ ճամփորդական պայուսակների պատրաստման վարպետ Լուի Վյուիտոնի կողմից: Մասնագիտանում է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների եւ տղամարդկանց ու կանանց համար նախատեսված ոսկերչական զարդերի պատրաստման բնագավառում: Ներկայում ընկերությունը LVMH միջազգային հոլդինգի մաս է կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս