Կանադայի բնակիչը վիճակախաղով գրեթե 10 մլն դոլար է շահել
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի դեռեւս անհայտ բնակիչը 12,8 մլն կանադական դոլար (9,94 մլն դոլար) է շահել առավել մեծ ժողովրդականություն վայելող ազգային վիճակախաղերից մեկով՝ «49-ից 6»-ով: Այս մասինհայտնել են Atlantic Lottery ասոցիացիայի ներկայացուցիչները, որը երկրում անցկացնում է շուրջ տասը նմանօրինակ խաղարկություն:
Բացի այդ, խաղարկության եւս մեկ մասնակից 1 մլն դոլար (շուրջ 780 հազար դոլար) է շահել որպես «սփոփիչ» մրցանակ: Վիճակախաղի այդ տոմսը վաճառվել էր Քվեբեկի նահանգում:
Հունիսի 18-ին հայտնի է դարձել, որ Օնտարիոյի նահանգի նույնպես դեռեւս անհայտ բնակիչը Lotto Max-ով՝ մեկ այլ տարածված ազգային վիճակախաղով, շահել է 55 մլն կանադական դոլար (43 մլն դոլար): Բացի այդ, երկրի եւս երկու բնակիչներ կստանան 1-ական միլիոն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: