![](/banners/BeFunky-design.jpg)
Դադարեցվել է Կետոտիֆեն դեղի շրջանառությունը Հայաստանում
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/ketotifen-1.jpg)
«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացության համաձայն` Բելառուսի «Բորիսովյան բուժպատրաստուկների գործարան ԲԲԸ» դեղագործական ընկերության «Կետոտիֆեն (կետոտիֆենի ֆումարատ), դեղահատեր, 1մգ, բլիստերում (30/3×10/)» դեղի 3070216 սերիան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպեցիֆիկացիայի նկարագրությանը` «տրոհելիություն» կետով:
Հիմք ընդունելով նշվածը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հունիսի 17-ի թիվ 1856-Ա հրամանով դադարեցվել է Կետոտիֆեն (կետոտիֆենի ֆումարատ), դեղահատեր, 1մգ, բլիստերում (30/3×10/)» դեղի 3070216 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Նախարարի հանձնարարականով` դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի առկա նշված խմբաքանակը: