Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի մահապարտն իրեն պայթեցրել է Սիրիայում հայերի և ասորիների ցեղասպանությանը նվիրված միջոցառման ժամանակ

ԴԱԻՇ-ի մահապարտն իրեն պայթեցրել է Սիրիայի Ղամիշլի քաղաքում հայերի և ասորիների ցեղասպանությանը նվիրված ﬕջոցառման ժամանակ, հայտնում է Horizon Weekly-ն:

Ահաբեկիչը գործի է դրել մահապարտի գոտին, երբ փորձել է ներթափանցել եկեղեցական արարողության մասնակիցների շարքերը:
Պայթյունի հետևանքով սպանվել է Սիրիայի անվտանգության ուժերի 3 աշխատակից, տասնյակ քաղաքացիներ վիրավորվել են:

49 132-688x516

Արյունալի հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սիրիայի օրթոդոքս եկեղեցու պատրիարք Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը    Օսմանյան Թուրքիայի  կողմից հայերի և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն է անցկացրել:

Ղամիշլին հիմնականում բնակեցված է քրիստոնյաներով, քաղաքը հաճախ է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների համար թիրախ հանդիսանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս