Բաժիններ՝

Հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ թաքցրած 3 զինծառայողի կորստի մասին

razm.info. Հունիսի 18-ին վարժանքների ընթացքում հետևակի մարտական մեքենայի տակ է ընկել և մահացել Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Ալիև Ռահիմ Այդին օղլուն (Əliyev Rəhim Aydın oğlu), հունիսի 9-ին Ղազախի զորամասերից զինծառայողներից մեկը գնդակահարել է համածառայակցին և ինքնասպան եղել: Այս մասին հունիսի 19-ին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր «Meydan.tv» լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ օրս շարունակում է թաքցնել զինծառայողների մահվան փաստերը:

Աբդուլլաևը մասնավորապես նշել է, որ հունիսի 9-ի գիշերային ժամերին Ղազախի զորամասերից մեկի զինծառայող, Սալյանի շրջանի բնակիչ Աղազադե Ասիման Աբդուլլա օղլուն (Ağazadə Asiman Abdulla oğlu) սպանել է համածառայակից, 1993 թ․ ծնված, Ղազախի Ջանալլի գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Մուստաֆաև Էլեդդին Խալիդդին օղլուին (Mustafayev Ələddin Xaliddin oğlu)։ Այնուհետև Աղազադեն ինքնասպան է եղել»։

Հունիսի 18-ին զորավարժության ընթացքում ՀՄՄ-ի տակ մնացած և մահացած ավագ լեյտենանտը ծնվել էր 1989 թ., Ադրբեջանմի Հաջիգաբուլ շրջանի Թալիշ գյուղում (գտնվում է Ադրբեջանի արևմուտքում, չպետք է շփոթել Արցախի Մարտակերտի շրջանի համանուն հայկական գյուղի հետ):

Նշենք, որ ավագ լեյտենենատ Ռահիմ Ալիևի մահվան լուրը հաստատել են նաև նրան անձամբ ճանաչող ընկերները, սակայն նշվում է, որ լուրը հայտնած համածառայակիցներն իրենք էլ չեն տեսել ՀՄՄ-ի տակ մնալու պահը և չեն կարող ստույգ հաստատել սպայի մահվան պատճառը:

MAXE-Mustafayev-Ələddin-Xaliddin-oğlu

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս