Մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ որոնողա-փրկարարական զորավարժությունները
Համաձայն Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված երկկողմ համագործակցության պլանի՝ այսօր սկսվել են İŞIK-2016 միջազգային որոնողա-փրկարարական զորավարժությունները, հայտնում է APA գործակալությունը:
Ինչպես գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի 3 ռազմատրանսպորտային «Մի-17» ուղղաթիռ և 3 «Մի-35» ուղղաթիռ է մեկնել Թուրքիայի Կոնյա քաղաք՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին:
Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 30-ը: