Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 21-23-ը առանձին շրջաններում, հունիսի 24-25-ը շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հունիսի 21-23-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: Հունիսի 24-25-ը գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի հունիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 36.60C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 8.70C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 22.50C