Բաժիններ՝

Պուդինգ սև հաղարջով և բալով, որը պատրաստվում է շատ ավելի հեշտ, քան Դուք կարծում եք

Պուդինգը ձվի, ձավարի, կաթի, կաթնաշոռի, ալյուրի և մրգերի հիմքով պատրաստված ավանդական անգլիական աղանդեր է: Գոյություն ունեն այս աղանդերի բազում տարբերակներ՝ տարբերվող բաղադրիչների համադրությամբ և պատրաստման եղանակով: Անփոփոխ է մնում միայն նրա հիասքանչ համը:

Սև հաղարջով և բալով պուդինգ

Բաղադրիչները.

1. Բալ – 1/2 բաժակ
2. Սև հաղարջ – 1/2 բաժակ
3. Եգիպտացորենի օսլա – 2ճ/գ
4. Շաքարավազ – 2ճ/գ

Պատրաստման եղանակը.

1. Հաղարջը և բալը լվանալ: Բալից հեռացնել կորիզները:
2. Խառնել բալը շաքարավազի հետ: Ավելացնել սև հաղարջը: Զանգվածը դնել կրակի վրա և հասցնել եռման աստիճանի:
3. Եգիպտացորենի օսլան բացել ջրում և լցնել զանգվածի վրա: Խառնել և եփել մոտ 1 րոպե՝ մինչև պնդանալը:
4. Լցնել կաղապարների մեջ, սառեցնել և դնել սառնարանը: Մատուցելիս զարդարել հատապտուղներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս