Բաժիններ՝

«Երբեք չեմ հաճախում մարզասրահ և ամեն օր Red Bull եմ խմում». Ջեյմի Վարդի

Ծխախոտը և էներգետիկ ըմպելիքները հարձակվողին շատ ավելի լավ են օգնում, քան ծանրություններ բարձրացնելը:

Մի քանի օր առաջ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստին նկատել են էներգետիկ ըմպելիքի և ծխախոտի հաճելի ընկերակցությամբ:

Ջեյմին բացատրել է իրավիճակը:

«Դա այն է, ինչ ես արել եմ միշտ: Բժշկական շտաբը թեստեր է անցկացրել և ոչ մի պրոբլեմ դրա հետ չկա: Ես դա դիետա չէի անվանի: Red Bull-ն ուղղակի օգնում է ինձ արթնանալ առավոտյան:

Ինձ համար դա նորմա է. ես խմում եմ այն ամեն առավոտ: Ես զգում եմ, որ այն ինձ պետք է: Երբեք չեմ հաճախում մարզասրահ: Եթե ես գնամ այնտեղ, ապա ավելի դանդաղ կդառնամ: Ուզում էին ինձ այնտեղ քարշ տալ, բայց ոչինչ չստացվեց: Չեմ հիշում, երբ եմ ես վերջին անգամ ծանրություն բարձրացրել:

Հասկանում եք, մարդիկ տարբեր են և սա իմ ճանապարհն է: Ես վստահ եմ, եթե որևէ մեկը փորձի անել այն, ինչ անում եմ ես, նրա մոտ ոչինչ չի ստացվի»,- բացատրել է Վարդին:

Ջեյմին պատմել է նաև «Արսենալի» առաջարկի մասին, որն ինքը մերժել է:

«Հեշտ էր մերժելը: Ես այստեղ կենտրոնացած եմ Անգլիայի հավաքականի վրա և դա այն ամենն է, ինչով ես պատրաստվում եմ զբաղվել»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում The Mirror-ը:

«Լեսթերի» բժշկական շտաբի պնդմամբ, Վարդիի մարմնում կա ընդամենը 6 տոկոս ճարպ: vardi_640x854

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս