![](/banners/BeFunky-design.jpg)
Ամերիկայի գավաթ-2016. Վարգասի պոկերը օգնեց Չիլիին ջախջախել Մեքսիկային և դուրս գալ կիսաեզրափակիչ
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/ClSLhTVXEAIqXc7_640x420.jpg)
Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակչում Չիլիի հավաքականը 7:0 հաշվով ջախջախեց Մեքսիկայի թիմին:
Առաջին խաղակեսում մեկական գնդակ մեքսիկացիների դարպասին խփեցին հարձակվող Էդսոն Պուչը և կիսապաշտպան Էդուարդո Վարգասը: Ընդմիջումից հետո աչքի ընկավ Ալեքսիս Սանչեսը, որից հետո ևս 3 գոլի հեղինակ դարձավ Էդուարդո Վարգասը:
Վերջնական հաշիվը 87-րդ րոպեին ձևակերպեց Էդսոն Պուչը:
Կիսաեզրափակչում չիլիացիների մրցակիցը կլինի Կոլումբիայի հավաքականը: Խաղը տեղի կունենա հունիսի 23-ին:
Ամերիկայի գավաթ
Մեքսիկա – Չիլի 0:7
Գոլեր.
Պուչ, 16 (0:1), Վարգաս, 44 (0:2), Սանչես, 49 (0:3), Վարգաս, 52, 57, 74 (0:6), Պուչ, 87 (0:7):
Պատրաստեց Անի Գաբուզյանը