Ամերիկայի գավաթ-2016. Իգուաինի դուբլն օգնեց Արգենտինային դուրս գալ կիսաեզրափակիչ
Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակչում Արգենտինայի հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Վենեսուելայի հավաքականին:
Արդեն իսկ առաջին խաղակեսում հաղթողի հարցը լուծեց Արգենտինայի հարձակվող Գոնսալո Իգուաինը, ով դարձավ 2 գոլի հեղինակ:
2-րդ խաղակեսում հանդիպման ֆավորիտի առավելությունը ամրապնդեց Լիոնել Մեսսին: 70-րդ րոպեին հեղինակության գոլ իր հաշվին գրանցեց Վենեսուելայի հավաքականի հարձակվող Խոսե Սոլոմոն Ռոնդոնը:
Վերջնական հաշիվը ձևակերպեց արգենտինացիների կիսապաշտպան Էրիկ Լամելան:
Կիսաեզրափակչում Խերարդո Մարտինոյի թիմը կխաղա ԱՄՆ-ի հավաքականի հետ, որն ավելո շուտ հաղթել էր Էկվադորի հավաքականին 2:1 հաշվով:
Ամերիկայի գավաթ
Արգենտինա – Վենեսուելա 4:1
Գոլեր.
Իգուաին, 8 (1:0), Իգուաին, 28 (2:0), Մեսսի, 60, (3:0), Ռոնդոն, 70 (3:1), Լամելա, 71 (4:1):
Պատրաստեց Անի Գաբուզյանը