Բաժիններ՝

Ամենաիմաստուն առակն ընկերների մասին

Մի անգամ մի երիտասարդ որոշեց ամուսնանալ: Մեկ շաբաթ նա վազվզում էր՝ պատրաստվելով հարսանիքին: Մի երեկո նա դիմում է հորը.

– Հայրիկ, ես մի խնդրանք ունեմ քեզ: Ես չեմ հասցնում ամեն ինչ մենակ անել, դրա համար խնդրում եմ, ահա քեզ իմ ընկերների ցուցակը: Զանգահարիր նրանց և հրավիրիր իմ հարսանիքին:

– Շատ լավ տղաս,- պատասխանեց հայրը:

Հարսանիքի օրը տղան մոտեցավ հորը և սկսեց զայրանալ.

– Հայրիկ, չէ՞ որ ես խնդրեցի զանգահարել իմ բոլոր ընկերներին:

– Ես այդպես էլ արել եմ:

– Բայց ցուցակում 50 մարդ կար, իսկ ես տեսնում եմ նրանցից միայն 1-ին:

– Տղաս: Ես զանգահարել եմ բոլորին, բոլոր 50-ին: Նրանցից յուրաքանչյուրին ես ասացի, որ զանգահարում եմ քո խնդրանքով, որ դու հիմա պրոբլեմներ ունես և քեզ պետք է ընկերներիդ օգնությունը, և խնդրեցի նրանց բոլորին՝ գալ այս վայրը, այս ժամանակ: Այնպես որ, մի՛ վշտացիր, տղա՛ս: Բոլոր քո ընկերները հիմա այստեղ են:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս