2016 թ. հունիսի 19-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածում, Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կազմակերպված հետադարձի տեղը:
Երիկամների ամենաառաջնային ֆունկցիաներից մեկն արյան ֆիլտրումն է, որի ընթացքում օրգանիզմից դուրս են բերվում ավելորդ հեղուկն ու նյութափոխանակության մնացորդները: Եթե երիկամները ճիշտ չեն գործում, ապա նյութափոխանակության մնացորդները կուտակվում են և հետագայում հիվանդություն են առաջացնում:
Մեզ հրահանգում կամ, լավագույն դեպքում, հորդորում են սպասել ցանկացած հարցում: Սպասել նորմալ պետություն ունենալու բաղձալի օրվան: Սպասել արդար ընտրություններին: Սպասել մարդու իրավունքների իրական պաշտպանությանն ու արդարադատությանը: Սպասել կոռուպցիայի դեմ իրական պայքարին ու պետությունը մսխողների իրական դատաստանին: