Ֆինն օրթոպեդ-վիրաբույժը խորհրդատվություններ եւ վիրահատություններ կիրականացնի «Նաիրի» ԲԿ-ում. news.am
Երեք ամիս ամեն օր` երեք-չորս վիրահատություն. նման նախապատրաստություն է անցել բժիշկ-օրթոպեդ Հրաչյա Հարությունյանը ֆիննական Տամպերե համալսարանի Կոկսա կլինիկայում, Երեւանում Նաիրի-Կոկսա հայ-ֆիննական համատեղ կենտրոնի բացումից առաջ: Բժիշկն այդ կլինիկայի կողմից ստացել է հավաստագիր, որը հնարավորություն է տալիս Հայաստանում վիրահատությունները կատարել իրենց անունից, իրենց մեթոդներով:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում բժիշկը կիսվել է ֆիննական հիվանդանոցի իր տպավորություններով. Կոկսայում ամեն ինչ րոպե առ րոպե հաշվարկած էր, եւ յուրաքանչյուրը` վիրաբույժ, անեսթեզիոլոգ, բուժքույր, սանիտար, հստակ գիտեր, թե ինչ եւ երբ պետք է անի: Դրա շնորհիվ կլինիկայում, որտեղ ընդամենը հինգ վիրահատարան կա, օրական 25 վիրահատություն են կատարում: Այժմ Հրաչյան գործընկերների հետ այդ փորձը ներդնում է Հայաստանում եւ դրանում նրան օգնում են պարբերաբար Հայաստան այցելող ֆինն մասնագետները:
«Այսօր Նաիրի–Կոկսա կլինիկայի հիմնադրումը մեծ առաջընթաց է Հայաստանի բժշկության համար: Ֆիննական կլինիկայի չափորոշիչներին համապատասխան մենք նոր տեխնոլոգիա ենք ներդրել, նոր մեթոդներ, մեզ մոտ հատուկ համակարգչային ծրագիր է տեղադրված, որը վիրահատությունից առաջ ամբողջությամբ մոդելավորում է տեղադրվող հոդը: Դա միակ նման ծրագիրն է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Մեր էնդոպրոթեզները Zimmer ընկերությանն են` վերջին սերնդի, դրանք մատակարարվում են անմիջապես Շվեյցարիայից», – պատմել է նա: Հրաչյա Հարությունյանը պարզաբանել է, որ Նաիրի-Կոկսայում կոնքազդրային հոդի համար տրաբեկուլյար մետաղից իմպլանտներ են կիրառվում, որոնց կյանքի տեւողությունը 20-ից 30 տարի է, մինչդեռ սովորական պրոթեզներինը՝ 10-15: Իդեալական ստերիլ միջավայրի ապահովման համար վիրահատության ողջ ընթացքում բուժանձնակազմն աշխատում է հատուկ սաղավարտով:
Բժշկի խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է նախապես դիմել «Նաիրի» բժշկական կենտրոն համապատասխան հետազոտություններն անցնելու համար:
Մանրամասների եւ գրանցման համար զանգահարել 091 22 99 77 հեռախոսահամարով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: