
Բաբայանը հերքում է «Ալյանսի» հետ դաշինք կազմելու մասին լուրերը

Ռեֆորմիստների կուսակցությունը հերքում է «Ալյանս» կուսակցության հետ դաշինք կազմելու մասին մամուլում հայտնված տեղեկությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Ազգային ժողովի պատգավավոր Վահան Բաբայանը:
«Ռեֆորմիստների կուսակցությունը պաշտոնապես հայտնում է,որ երեկ մամուլում տեղ գտած լուրերը «Ալյանս»կուսակցության հետ Ռեֆորմիստների դաշինք կազմելու մասին չեն համապատասխանում իրականությանը։ Ռեֆորմիստների կուսակցության օրակարգում նման հարց չկա»,- գրել է Բաբայանը:
Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա հուլիսի 9-ին: