![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախի Պաշտպանության բանակում խորհրդակցություն է կայացել
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/Nkrmil_640x420.jpg)
Հունիսի 17-ին ՊԲ-ի շտաբի նիստերի դահլիճում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ և առաջիկա անելիքները, նախկինում բանակի հրամանատարի կողմից տրված մի շարք ցուցումների կատարման ընթացքը, ինչպես նաև հաշվետու զեկույցներով, ըստ ուղղությունների, հանդես են եկել համապատասխան պաշտոնատար զինվորականներ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն