![](/banners/BeFunky-design.jpg)
Անկարան և Մոսկվան միմյանց կարիքն ունեն. Թուրքիայի էկոնոմիկայի նախարար
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/nihat_zeybekci-1.jpg)
Թուրքիան և Ռուսաստանը միմյանց կարիքն ունեն: Այս մասին, ինչպես հայտնել է TRT Haber-ը, հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:
Նրա խոսքով՝ Անկարան և Մոսկվան չպետք է զոհաբերեն իրենց երկկողմ հարաբերությունները: Թուրք նախարարի խոսքով՝ Թուրքիան ունի այն, ինչ չունի Ռուսաստանը և հակառակը:
Զեյբեկչին հույս է հայտնել, թե Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շուտով կբարելավվեն, հայտնում է Trend-ը: