«Հաջորդ օրենքը լինելու է արտագաղթի մասին պարտադիր օրենքը, որտեղ պարտադրվելու է արտագաղթը». Լյովա Խաչատրյան
Համայնքների խոշորացումը ժամանակավրեպ է: Այս կարծիքին է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գուցե ապագայում դրա անհրաժեշտությունը լինի, բայց այսօր մենք պատրաստ չենք համայնքների խոշորացմանը, որովհետև, ըստ նրա՝ դա լրացուցիչ ծախս է բնակիչների համար:
«Ձև անել, թե չեն հասկանում՝ ինչու է այսպես կատարվում, ինչո՞ւ ընդունեցինք այսպիսի Ընտրական օրենսգիրք, ինչո՞ւ ընդունեցինք այսպիսի Հարկային օրենսգիրք, ինչո՞ւ ենք նման ձևով խոշորացնում համայնքները, ձև անել և ապուշ ձևանալ, թե չեն հասկանում… Սա ուղղակի օրգանական շարունակությունն է նոր Սահմանադրության: Ինչպիսի Սահմանադրություն ընդունեցինք, այդպիսի օրենքներ էլ այսօր շարունակելու ենք ընդունել, և պետք չէ զարմանալ, պետք էր զարմանալ այն ժամանակ, երբ նոր Սահմանադրություն էինք ընդունում: Հաջորդ օրենքը լինելու է արտագաղթի մասին պարտադիր օրենքը, որտեղ պարտադրվելու է արտագաղթը»,- հայտարարեց Լ. Խաչատրյանը:
Հարցին, թե ՀՀ իշխանությունները մի՞թե մեր երկրի կործանումն են ցանկանում, որ նման քաղաքականություն են որդեգրել, Լ. Խաչատրյանը պատասխանեց, որ միշտ ստացվում է վատ. «Միգուցե ցանկանում են լավ, բայց այդ լավը ես չեմ տեսնում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: