![](/banners/BeFunky-design.jpg)
Հացահատիկային մշակաբույսերի միջին բերքատվությունը նվազել է
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/corem.jpg)
Հանրապետությունում ակտիվորեն շարունակվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` այս տարվա բերքի տակ կատարված 57368,7 հեկտար ցանքատարածությունից (նախորդ տարվա 45075,9 հա -ի փոխարեն) այսօրվա դրությամբ փաստացի հնձվել է 8262,1 հա-ը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8217 հա-ի փոխարեն:
Հնձված ցանքատարածքներից փաստացի հավաքված բերքը կազմել է 19 հազար 200,9 տոննա` նախորդ տարվա 23 հազար 326,6 տոննայի փոխարեն: Միջին բերքատվությունը կազմում է 23,2 ցենտներ հեկտարից` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 28,4 ց/հա -ի փոխարեն: