
Ռոնալդ Կումանը նշանակվեց «Էվերթոնի» գլխավոր մարզիչ

Հոլանդացին լքեց «Սաութհեմփթոնը»:
Գործարքի մասին հայտարարել է «Էվերթոնի» պաշտոնական կայքը: Պայմանագիրը հոլանդացի մարզչի հետ նախատեսված է 3 տարվա համար:
2014-2016թթ. Կումանն աշխատել է «Սաութհեմփթոնում»: Դրանից առաջ նա մարզել է «Վիտեսը», «Այաքսը», «Բենֆիկան», «ՊՍՎ»-ն, «Վալենսիան», «ԱԶ»-ը և «Ֆեյենորդը»:
«Էվերթոնը» հեռացրեց Ռոբերտո Մարտինեսին 2015-16 մրցաշրջանի վերջում:
«Էվերթոնը» ԱՊԼ-ում գրավեց 11-րդ տեղը, իսկ «Սաութհեմփթոնը»՝ 6-րդ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը