
Դունգան հեռացվեց Բրազիլիայի հավաքականից

52-ամյա մարզչին չներեցին ձախողումն Ամերիկայի գավաթում:
«Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան երեքշաբթի որոշում է կայացրել հավաքականի մարզչական շտաբի հեռացման մասին: Այս պահից կոնֆեդերացիան սկսում է նոր մարզչի ընտրության գործընթացը: ԲՖԿ-ն շնորհակալություն է հայտնում Դունգայի շտաբին՝ հավատարմության և պրոֆեսիոնալիզմի համար»,- ասվում է ԲՖԿ-ի հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդում է O Globo-ն, Դունգան երեքշաբթի այցելել է Ռիո դը Ժանեյրո՝ ԲՖԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման: Հանդիպումն անցկացվել է փակ դռների հետևում: Դրա արդյունքում՝ որոշում է կայացվել հեռացման մասին:
Բրազիլիայի հավաքականը կիրակի պարտվեց Պերուի թիմին (0:1) և 33 տարվա մեջ առաջին անգամ դուրս չեկավ Ամերիկայի գավաթի փլեյ-օֆֆ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը