![](/banners/BeFunky-design.jpg)
«Կավարտեմ կարիերաս, երբ հեռանա Ջանլուիջի Բուֆֆոնը». Իկեր Կասիլյաս
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/Buffon-Casilass-2.jpg)
Իսպանիայի հավաքականի դարպասապահը պլանավորում է կազմակերպել հրաժեշտի կրկնակի խաղ:
«Երբ Բուֆֆոնն ավարտի կարիերան, ես նույնպես կհեռանամ: Նա վերջերս նոր պայմանագիր է ստորագրել: Ես ուրախ էի, որովհետև ես նույնպես կստորագրեմ նոր համաձայնագիր:
Երբ մենք հայտարարենք հեռանալու մասին, կանցկացնենք հրաժեշտի խաղ մեր ընկերների մասնակցությամբ»,- ըստ Goal.com-ի՝ ասել է Կասիլյասը:
Բուֆֆոնը մայիսին երկարաձգեց պայմանագիրը «Յուվենթուսի» հետ մինչև 2017-18 մրցաշրջանի ավարտը:
Կասիլյասն Իսպանիայի հավաքականի հետ պատրաստվում է Եվրո-2016-ի առաջին խաղին:
Հունիսի 13-ին իսպանացիները կխաղան Չեխիայի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը