Թուրքիայի հետ հարաբերությունները ԵՄ-ից պահանջում են թե´ քննադատություն, թե´ համերաշխության դրսևորում. Տուսկ
Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումն ու կարգավորումը Եվրամիությունից պահանջում են թե՛ համերաշխության, թե՛ քննադատություն։ Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Նշելով, որ անընդունելի է մամուլի ու խոսքի ազատության սահմանափակումը՝ Տուսկն ընդգծել է Թուրքիայի կարևորությունը՝ որպես ԵՄ գործընկեր միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում և երկրում «ամենշաբաթյա ահաբեկչությունների ու Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ չամրապնդված սահմանների հետ կապված վիճակի բարդությունը»: «Այդ պատճառով մենք պարտավոր ենք Թուրքիային և´ համերաշխություն հայտնել, և´ քննադատել»,- ասել է Տուսկը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում:
Մեկնաբանելով առանց վիզային ռեժիմ սահմանելու մասին հարցը՝ Տուսկը կրկնել է, որ բանակցությունների ելքը, որոնք կշարունակվեն մինչև հոկտեմբեր, կախված են Թուրքիայի կողմից ԵՄ-ի հայտարարած պայմանների իրագործումից, այդուհանդերձ, այդ գործընթացում առաջընթաց նկատելի է:
Եվրախորհրդի նախագահը նաև նշել է, որ կարիք չկա Գերմանիան համարել միակ երկիրը, որը կանգնած է ներգաղթյալների հետ իրավիճակի հետագա վատթարացման ճանապարհին:
«Մյուս երկրները, անկախ իրենց բնակչության թվաքանակից, քիչ թվով ներգաղթյալներ չեն ընդունել: Գերմանիային միայնակ չեն թողել, ու պետք չէ նրան ներկայացնել որպես տառապյալ: Դա նույնքան սխալ է, որքան մեղադրել միգրացիոն ճգնաժամի և երկրի սահմանները բացելու մեջ»,- բացատրել է Տուսկը: