Բաժիններ՝

ԶԼՄ-ները հայտնում են Գերմանիայի՝ Թուրքիային մեծ զիջումներ անելու պատրաստակամության մասին

Գերմանիայի իշխանությունները պատրաստ են զգալի փոխզիջումներ անել Թուրքիային, այդ թվում՝ հակաահաբեկչական օրենսդրության հարցում՝ միգրացիոն ճգնաժամի հնարավոր լուծման նպատակով, հայտնում է Telegraph-ը՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում աշխատող դիվանագետ Սեբաստիան Վուդին:

«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սկսել է գործարքը ներկայացնել մարդասիրական վիճակի տեսակետից, որպեսզի նախապես մեղմացնի իրավապաշտպանների հակազդեցությունը: Պաշտոնատար անձինք կուլիսների հետևում սկսել են հետաքրքրություն ցուցաբերել հակաահաբեկչական օրենքների փոխզիջումային ձևակերպումների նկատմամբ»,- թերթը մեջբերում է իր տրամադրության տակ հայտնված Վուդի նամակագրությունը:

Ինչպես նշում է պարբերականը, Լոնդոնը մտադիր է «պահպանել ընթացիկ վիզային պահանջները Թուրքիայի բոլոր բնակիչների համար, որոնք ցանկանում են այցելել երկիր, անկախ այն բանից, թե ԵՄ մյուս անդամները ինչ համաձայնագիր են ցանկանում Թուրքիայի հետ կնքել»:

Ավելի վաղ Եվրամիության ներկայացուցիչները հայտարարել էին, թե Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանումը հնարավոր է միայն ԵՄ-ի բոլոր պահանջների կատարման դեպքում:

«Եթե վիզաների չեղարկում տեղի չունենա, իմպուլսիվ ու նյարդայնացած Էրդողանը, որը հակված է կռիվներ սանձազերծել, երբ իրեն «դավաճանված» է զգում, կարող է իրականացնել իր սպառնալիքը և ներգաղթյալներին ուղարկել Եվրոպա»,- Վուդի խոսքերը մեջբերում է Telegraph-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս