![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանում հեղեղաջրերը ավելի քան 10 գյուղ են հեղեղել
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/adrbejan-1.jpg)
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Իսմայիլի շրջանի մի քանի գյուղերում հեղեղաջրերը լցվել են բնակելի տներն ու տնամերձ հողամասերը:
Ուժեղ քամին ու հորդառատ անձրևները, որոնք սկսվել են նախօրեին ու շարունակվել 2 ժամ, հեղեղել են ավելի քան 10 գյուղ՝ լրջորեն վնասելով վերջիններիս:
Հեղեղաջրերը ոչնչացրել են մրգատու այգիները, հացահատիկային մշակաբույսերն ու խաղողի այգիները, սատկել են անասուններ: Վնասվել են գազատարներ, էլեկտրահաղորդման ցանցեր:
Գործակալությունը հաղորդում է, որ տարերային աղետի հետևանքով ավերվել է օրերս շահագործման հանձնված Գարամարյամ-Իսմայիլ ավտոճանապարհի մի հատվածը: Մի քանի բնակավայր կտրվել է արտաքին աշխարհից կամուրջների փլուզման հետևանքով: