Բաժիններ՝

«Չելսիին» հետաքրքրում է Պայեն. «Վեսթ Հեմը» կվաճառի ֆուտբոլիստին 60 մլն ֆունտով

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դմիտրի Պայեն գրավել է «Չելսիի» ուշադրությունը:
Ինչպես հաղորդում է Gianlucadimarzio.com-ը, «կապույտները» հարցնում են կատարել Ֆրանսիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ դեռ մինչև Եվրո-2016-ի մեկնարկը:

«Վեսթ Հեմը» Պայեի տրանսֆերը գնահատում է ոչ պակաս 60 մլն ֆունտից:

Փետրվարին կիսապաշտպանը երկարաձգել է պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ մինչև 2021թ.՝ շաբաթական ակումբի համար ռեկորդային 120 հազար ֆունտ աշխատավարձով:
Անգլիայի նախորդ առաջնության 30 խաղերում Պայեն դարձել է 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս