Բաժիններ՝

«Ջունգլիների գիրքը» համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան 900 մլն դոլար

«Ջունգլիների գիրքը» ֆիլմը հավաքել է ավելի քան 900 մլն դոլար համաշխարհային կինովարձույթում: Սա Disney-ի երրորդ նախագիծն է, որ այդքան գումար է հավաքել: Առաջին երկուսը «Կապիտան Ամերիկա.Քաղաքացիական պատերազմ» ֆիլմն էր և «Կենդանապոլիս» մուլտֆիլմը:

Ըստ gazeta.ru-ի՝ «Ջունգլիների գիրքը» հավաքել է 349,9 մլն դոլար ԱՄՆ-ում և ևս 549,9 մլն դոլար այլ երկրներում: ԱՄՆ-ում վարձույթի մեկնարկից չորս օր անց Disney-ը հայտարարել է, որ նկարահանելու է ֆիլմի երկրորդ մասը:

Ավելի վաղ հայտնի էր, որ «Ջունգլիների գիրքը» առաջատարն է ԱՊՀ երկրների կինովարձույթում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս