Մեղրն ու աղը՝ այլընտրանքային քնաբեր
Անքնությունը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ճարպակալությունը, սրտանոթային համակարգի հիվանդությունները, բացի այդ, քնի պակասը կրճատում է նաև կյանքի տևողությունը: Ակնհայտ է, որ քունը չափազանց կարևոր է երկար և առողջ կյանք ունենալու համար:
Որպես կանոն, եթե առավոտյան հոգնած և հյուծված եք արթնանում, հավանական է, որ գիշերը լավ չեք քնում:
Մեղրի և աղի խառնուրդը կօգնի ազատվել այս խնդրից:
Բաղադրություն
- 5 թ/գ մեղր
- 1 թ/գ հիմալայան աղ
Բաղադրիչները խառնեք և պահեք ապակե տարայի մեջ: Ամեն քնելուց առաջ այս խառնուրդից մի փոքր դրեք լեզվի տակ և թողեք լուծվի:
Այս խառնուրդը հանգստացնում է մարմինն ու ուղեղը, կարգավորում է հորմոնները, այնպես որ, մինչև քնելը մենք արդեն հանգստանում ենք: Այս խառնուրդի բաղադրիչներից յուրաքանչյուրը, բացի այն, որ հանգստացնում է, նաև սնուցում է օրգանիզմը, այնպես որ, արթնանալուց հետո սաստիկ քաղցի զգացողություն չեք զգա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: