Բաժիններ՝

Արդյոք քահանան կարո՞ղ է հաղորդություն տալ կոմայի մեջ գտնվողին

Նման դեպքի մասին կանոնական որևէ որոշում չկա:

Եթե կոմայի (մահաքնի) մեջ գտնվող մարդը մկրտված չէ, բայց ցանկություն է ունեցել մկրտվելու և քրիստոնյա դառնալու, ապա նրա հարազատների կամ մտերիմների խնդրանքով քահանան կարող է մկրտել և շրթնահաղորդ անել: Ուստի այս տեսանկյունից, եթե տվյալ մարդու հարազատները դիմեն քահանային, նա չպետք է մերժի, այլ այցելի հիվանդին և շրթնահաղորդ անի:

Ո՞վ գիտե, գուցե Սուրբ Հաղորդության կենդանություն պարգևող զորությունն իսկապես նման վիճակում գտնվողի համար դառնա բժշկության աղբյուր:

armchurch.info

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս