Եզան լեզվի թեյը՝ նիհարեցնող միջոց
Եզան լեզվի (подорожник) բուժիչ հատկանիշների մասին գիտեն շատերը: Այս խոտաբույսը դադարեցնում է արյունահոսությունը, արագ վերականգնում է վնասվածքները: Պարզվում է, որ այս բույսը նաև հզոր միջոց է նիհարելու գործում: Այս բույսի թեյն իրական գտածո է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Պարզապես դեղատնից ձեռք բերեք եզան լեզվի սերմեր և եռացրեք դրանք:
250 մլ եռացրած ջրին ավելացրեք 1 ճ/գ եզան լեզվի սերմեր, թողեք թրմվի 15-20 րոպե: Ստացված թեյն անցկացրեք քամիչի միջով: Դատարկ ստամոքսին խմեք այս թեյը 50 մլ չափաքանակով: Թեյը խմելուց 10 օր անց պետք է մեկ ամիս դադար տալ, ապա կարող եք կրկնել կուրսը:
Այս թեյը լավացնում է մարսողությունը, քանի որ բարձրացնում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչպես նաև հանգստացնում է մարսողական համակարգի բորբոքումները: Բացի այդ, այն նաև արագացնում է նյութափոխանակությունը, ինչի հաշվին էլ սկսում ենք քաշ կորցնել:
Սակայն պետք չէ մոռանալ եզան լեզվի հակացուցումների մասին: Այս թեյը հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնություն կամ արյունատար անոթներում թրոմբոֆլեբիտ ունեցողներին: Մինչև բուժիչ թեյին անցնելը խորհրդակցեք բժշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը