Ազատվեք ավելորդ քաշից և վիտամիններով սնուցեք ձեր օրգանիզմը
Թարմ մրգային հյութերը ոչ միայն՝ հագեցնում են ծարավը, այլև՝ սնուցում են օրգանիզմը սննդարար տարրերով: Հյութերը պետք է դառնան ձեր սննդակարգի անբաժանելի մասը: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ հյութերի չափից շատ օգտագործումը հակացուցված է, քանի որ դրանք շաքար են պարունակում:
Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա պետք է կալորիաների ամենօրյա չափաքանակը նվազեցնեք 500 կկալ-ով:
Ձեզ ենք ներկայացնում մրգային և բանջարեղենային հյութեր, որոնք կօգնեն ոչ միայն՝ ազատվել ավելորդ քաշից, այլև՝ վիտամիններով կսնուցեն ձեր օրգանիզմը:
Այս համադրությունները պետք է սառույցի հետ 2:1-ի հարաբերությամբ խառնեք
Լավագույն մրգային հյութեր
- Խնձոր և տանձ
- Լոռամիրգ, խաղող և սալորաչիր
- Խնձոր, տանձ և արքայախնձոր
- Նարինջ և գրեյպֆրուտ
- Խնձոր և ձմերուկ
Լավագույն բանջարեղենային հյութերը
- Նեխուր, սպանախ, լոլիկ և սամիթ
- Վարունգ, մաղադանոս, նեխուր և կոճապղպեղ
- Նեխուր, կաղամբ, լոլիկ, սխտոր և քաղցր ռեհան
- Նեխուր, սպանախ, կաղամբ, սամիթ և կիտրոն
- Սպանախ, լոլիկ, սխտոր, կոճապղպեղ և կայենյան պղպեղ
Լավագույն խառնուրդները
- Կանաչ խնձոր, ելակ, վարունգ, կաղամբ և անանուխ
- Հապալաս, ազնվամորի, կաղամբ, վարունգ և անանուխ
- Արքայախնձոր, ձմերուկ, մանգո և դեղին բուլղարական պղպեղ
- Արքայախնձոր, նարինջ, ձմերուկ, սպանախ և կայենյան պղպեղ
- Նարինջ, կիտրոն, լայմ և կոճապղպեղ
Երբ մրգերն ու բանջարեղենը միախառնում ենք, չափազանց առողջարար և սննդարար «ռումբեր» ենք ստանում: Օրինակ, վարունգը մաքրում է օրգանիզմը, մինչդեռ մաղադանոսը թույլ լուծողական միջոց է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը