Բաժիններ՝

Զորամասի խոհարարները մեղադրվում են զգալի չափով պարենամթերք յուրացնելու մեջ

N զորամասի խոհարարներ Մհեր Զարոյանը և Օվսաննա Ադամյանը մեղադրվում են զգալի չափով պարենամթերք յուրացնելու համար։

Մհեր Զարոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ապրիլի 4–ին նա, աշխատանքի մեջ գտնվելով N զորամասում և զբաղեցնելով խոհարարի պաշտոնը հանցավոր համաձայնության է եկել պայմանագրային զինծառայող Օվսաննա Ադամյանի հետ և յուրացրել զգալի չափի պարենամթերք, իսկ Օվսաննա Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նույն օրը նա զբաղեցնելով նույն զորամասի ճաշարանի խոհարարի պաշտոնը հանցավոր համաձայնության գալով Մհեր Զարոյանի հետ, յուրացրել է զգալի չափի պարենամթերք։

Ադամյանին և Զարոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվելու է Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930