Թուրքիայի ԶՈւ և քրդերի միջև բախումները շարունակվում են. 2 սպանված զինծառայող, 4 վիրավոր
Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում զինված ուժերի եւ քրդերի միջեւ բախումները շարունակվում են:
Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, Հաքքարիի նահանգի Շեմդինլի քաղաքում զինվորականներ տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման հետեւանքով 2 զինծառայող սպանվել, 4ն էլ վիրավորվել են:
Թուրքական կողմն անմիջապես հայտարարել է, որ հարձակումն իրագործել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները, որոնք հարձակում են գործել նաեւ Շեմդինլիի Թեքելի ռազմաբազայի վրա: Վիրավոր զինծառայողները ուղղաթիռով հասցվել են հոսպիտալ:
Թուրքիաի ԶՈւ ստորաբաժանումմները օդուժի օժանդակությամբ ռազմական գործողություններ են իրականացնում քուրդ ազատամարտիկների դեմ:
Գերմանական Deutsche Welle ռադիոկայանը հայտնել է, որ Թուրքիայի հարավային եւ հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում անցյալ տարվա ամռանից սկսված թուրքքրդական բախումների արդյունքում 335 հազար քրդեր փախստական են դարձել եւ հարկադրված հեռացել են իրենց տներից:
Թուրքական իշխանությունների պաշտոնական տվյալներով` անցյալ տարվա կեսից մինչ այժմ այդ բախումներում 338 քաղաքացիական անձ, այդ թվում` 78 երեխա կորցրել է կյանքը: Բախումների արդյունքում 6320 շենք եւ կառույց վնասվել են, որոնց վերականգման համար կպահանջվի 340 մլն դոլար:
Լուրջ վնաս կրած կառույցների մեջ 11 մզկիթներ եւ եկեղեցիներ կան: Քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում (Տիգրանակերտ) 500 տարուց բարձր տարիքի մզկիթ է ավերվել: Վնաս է հասցվել նաեւ Արեւելքի միակ մեծ քրիստոնեական` հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցուն:
Քանդվել է նաեւ Տիգրանակերտի Հռոմեական դարաշարջանում կառուցված պատի մի հատվածը, որը պաշտպանվում է ՅՈՒՆԵՍԿՕի կողմից: Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը հայտարարել է, որ այդ բախումներում, որը շարունակվում է այսօր եւս, կոպտորեն խախտվել է 1 մլն 600 հազար մարդու իրավունքները:
Թուրքական կառավարության հրապարակած գնահատականներով, քրդերի հետ Թուրքիայի զինված ուժերի բախումների ընացքում անցյալ տարվա հուլիսից մինչ այժմ սպանվել է ուժային ստորաբաժանումների 500 աշխատակից, մոտ 5 հազար քուրդ զինյալ: