Արդյոք անհրաժե՞շտ է Ս. Մկրտությունը
Այո՛, որովհետև առանց Ս. Մկրտության, մարդ չի կարող փրկվել:
Հիսուս Ինքը մկրտվեց Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի ձեռքով` ընդգծելով դրա կարևորությունը և Իր երկրային առաքելության վերջում առաքյալներին պատվիրեց բոլորին մկրտել Ս. Երրորդության` Հոր, Որդու և Ս. Հոգու անունով:
Պետք է միշտ հիշել` մարդ կարող է լինել շնորհալի, բարի, առաքինի, բարեպաշտ, բայց միայն Ս. Մկրտությամբ կարող է դառնալ քրիստոնյա և Եկեղեցու անդամ: Հետևաբար այս խորհուրդը մարդու փրկության ճանապարհի սկիզբն է:
Դառնալով քրիստոնյա` մարդ պետք է մի կողմ դնի հին ընթացքը և այլևս իր կյանքն իմաստավորի Տիրոջով և ավետարանական պատգամներով:
Հատված Զաքարիա վրդ. Բաղումյանի` «200 հարց Ս. Մկրտության մասին» գրքից
armchurch.info