Բաժիններ՝

Նյու Յորքի կինոփառատոնում ցուցադրել են դրոններով նկարահանված ամենացնցող կադրերը

Դրոններով նկարահանված ֆիլմերի օրերս Նյու Յորքում (ԱՄՆ) կայացած՝ փառատոնում (NYCDFF 2016) ներկայացրել են ամփոփիչ տեսանյութը, որում տեղ են գտել ամենագեղեցիկ կադրերը: Այն առաջին եւ աշխարհում միակ փառատոնն է, որը նվիրված է բացառապես անօդաչու կինեմատոգրաֆի արվեստին: Փառատոնը բոլոր այս տեսակի ֆիլմեր ստեղծողների համար հնարավորություն է ընձ եռում իրենց գործերը ցուցադրելու միջազգային հանրությանը եւ մասնագետներին, հաղորդում է միջոցառման պաշտոնական կայքը:

2016 թվականին փառատոնը տեղի է ունեցել երկրորդ անգամ: Տոմսերը վեց ժամում սպառվել են: Ծրագիրը ներառել Է 350 ֆիլմերի եւ տեսահոլովակների ցուցադրություն, որոնք ստեղծել են դրոնների օպերատորները՝ լուսանկարիչներ, տեսագրողներ եւ վավերագրողներ աշխարհի 45 երկրներից: Միջոցառման հովանավորներ են դարձել առեւտրային անօդաչուների առաջատար արտադրողները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս