Բաժիններ՝

Իսրայելն արգելափակում է Գազայի հատվածն ու Հորդանան գետի Արևմտյան ափը

Թել Ավիվի վերջին ահաբեկչությունից հետո իսրայելցի զինվորականները որոշում են կայացրել արգելափակել Գազայի հատված և Հորդանան գետի Արևմտյան ափ տանող ճանապարհները: Բլոկադան կշարունակվի մինչև կիրակի՝ կեսգիշեր, երբ կավարտվի հրեական Շավուոտ տոնը, հայտնել են իսրայելական բանակից:

Իսրայելի տարածք մուտք գործելու թույլտվություն կտրամադրվի միայն մարդասիրական կամ բժշկական նկատառումներով, հայտնում է korrespondent.net-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելական իշխանությունները ուղարկում են մի քանի հարյուր զինծառայող Հորդանանի Արևմտյան ափ:

Բացի այդ՝ Իսրայելը կասեցրել է մոտավորապես 100 հազար պաղեստինցի արաբների ու Գազայի հատվածի բնակիչների՝ Իսրայել մուտք գործելու փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին երկու պաղեստինցի հարձակում էր գործել Թել Ավիվում գտնվող առևտրի կենտրոնի այցելուների վրա: Սպանվել էր 4 մարդ, 16-ը վիրավորվել էր: Հարձակվողներից մեկը ձերբակալվել էր, մյուսին ծանր վիճակով հոսպիտալացրել էին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս