Էլէներգիայի սակագինը կնվազի առավելագույնը 3 դրամով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն ավարտել է էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկը, որը, ամենայն հավանականությամբ, գործողության մեջ կդրվի այս տարվա օգոստոսի 1-ից։ Հայտնի է, որ էլէներգիայի սակագինը նվազելու է։ Թե կոնկրետ որքանով՝ մեզ չհաջողվեց պարզել։ Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, այն ավելի ցածր չի լինելու, քան 45 դրամ մեկ կիլովատ ժամը (ցերեկային սակագինը)։ Ներկայումս 1 կվտ ժամը 48.8 դրամ է, և ստացվում է, որ սակագինը կնվազի առավելագույնը մոտ 3 դրամով։
Սա ոչ մի կերպ չի կարող հիմնավոր համարվել։ Խնդիրն այն է, որ անցած տարի սակագինը բարձրացվեց մոտ 7 դրամով էներգահամակարգի որոշակի ֆինանսական խնդիրներ լուծելու նպատակով։ Այդ խնդիրները լուծվել են, ընդ որում ավելի արագ։ Իսկ դա նշանակում է, որ սակագինը պետք է նվազեր առնվազն 7 դրամով։ Բացի այդ, նվազել է նաև գազի զինը, ինչը հանգեցրել է ջերմաէլեկտրակայաններից գնվող էլէներգիայի ինքնարժեքի նվազմանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: