 
                        Փարիզում բացվել է Եվրո-2016-ի խոշորագույն ֆան-գոտին
 
                                    Փարիզում բացվել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ֆան-գոտին, տեղեկացնում է lenta.ru-ն:
Ֆրանսիայի խոշորագույն ֆան-գոտին տեղավորվել է Մարսյան դաշտում՝ Էյֆելյան աշտարակի գետնախարսխի մոտ: Այն կարող Է տեղավորել 92 հազար մարզասերների: Այնտեղ կարելի է գնալ Եվրո-2016-ի մրցախաղերի օրերին:
Մոլի երկրպագուները, որոնց տեղ չի հասել մարզադաշտում, կարող են մրցախաղն անվճար դիտել մեծ էկրաններին, խաղալ ֆուտբոլ կամ էլ տեսախաղեր, հանգստանալ եւ շփվել միմյանց հետ: Ֆան-գոտու հիմնական էկրանի մակերեսը կազմում է 420 քառակուսի մետր:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        